Աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ
«Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը` այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։ Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին..
«Ի՞նչ չեզոքություն։ Ի՞նչ ադրբեջանական տեսակետը հաշվի առնել։ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և վերջակետ։ Իսկ Լեռնային Ղարաբաղը հայկական հող է` իր եկեղեցիներով և քրիստոնեական մշակույթով։ Մեր շահը պահանջում է` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»
Նա ՌԴ-ում դրամահավաք է կազմակերպել Լեռնային Ղարաբաղին օգնելու համար։ Գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին..
Կարծիքներ