Մակրոնը սրճարան է այցելել՝ կարանտինային սահմանափակումները մեղմելու առիթով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և վարչապետ Ժան Կոստեկսը մի շարք կարանտինային սահմանափակումների վերացման առթիվ սրճարան են այցելել, որը մոտ է Ելիսեյան պալատին:
«Մենք այստեղ ենք: Սրճարաններ, թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ…Եկեք վերադարձնենք այն, ինչ մեր առօրյա կյանքի մասն է կազմում»,-գրել է Մակրոնը՝ թվիթերյան իր էջում և կից հոլովակ տեղադրել:
Տեսագրությունից երևում է, որ նախագահն ու վարչապետը սուրճ են պատվիրել: Նրանք նաև զրուցել են մատուցողի հետ, որը նրանց սպասարկելու համար մոտեցել էր դիմակով:
Կարծիքներ