Սոթք գյուղի հարակից տարածքում՝ ջրափոսում, 26-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Սոթք գյուղի հարակից տարածքում՝ ջրափոսում, 26-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի հարակից տարածքում՝ ջրափոսում (մոտ 2-3 մ խորություն), հայտնաբերվել են քաղաքացու իրեր․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է փոսը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները պոմպերի օգնությամբ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, (մոտ 6 մետր խորություն), հայտնաբերել և ջրափոսից դուրս են բերել քաղաքացու (Գ․ Ա․, ծնված 1995 թ․) դին։
Կարծիքներ