Ավստրալացիներին նախազգուշացնում են ջրհեղեղից հետո թունավոր սարդերի ներխուժման մասին
Ավստրալիայում ջրի մակարդակի իջնելուց հետո քաղաքներում Agelenidae խիստ թունավոր սարդեր կարող են հայտնվել, հայտնում է Reuters-ը:
«Մենք արդեն նկատում ենք Agelenidae սարդերի միգրացիայի աճ: Առաջիկա օրերին սպասվող տաք եղանակը և խոնավության բարձր մակարդակը իդեալական պայմաններ են սարդերի բազմացման համար», – ասում է վայրի բնության ավստրալացի փորձագետ Թիմ Ֆոլքերը:
Այս սարդերը փախչում են քաղաքներ՝ իրենց սովորական բնակավայրի՝ ցածրադիր վայրերի ջրածածկմամբ պայմանավորված: Agelenidae սարդի խայթոցը առաջացնում է ծանր ախտանիշներ, որոնք առանց բժշկական օգնության կարող են մահացու ելք ունենալ:
Ավստրալիայում ջրհեղեղի պատճառով տարհանվել է շուրջ 18 հազար մարդ, նրանց մեծ մասն ապրում է Նոր Հարավային Ուելս ամենաբազմամարդ նահանգում, այդ թվում՝ Սիդնեյում: Չնայած անձրևների դադարին և իրավիճակի ընդհանուր բարելավմանը, իշխանությունները հիշեցնում են, որ ջրի մակարդակը դեռ կարող է բարձրանալ:
Կարծիքներ