Բեռլուսկոնին հիվանդանոցում է
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի՝ մարտի 22-ից, հիվանդանոցում է:
Լրատվական գործակալության աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում քաղաքական գործիչը չի կարողանա մասնակցել հանրային միջոցառումներին: 84-ամյա Բեռլուսկոնիին հիվանդանոց տեղափոխելու պատճառը հայտնի չէ, բայց աղբյուրները պնդում են, որ ոչ մի լուրջ բան չկա:
Հիվանդանոցում պառկած լինելու պատճառով Բեռլուսկոնին չի մասնակցել Միլանում կայացած դատական նիստին:
Ավելի վաղ Բեռլուսկոնին դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր սրտային առիթմիայից: Նախորդ անգամ նա հոսպիտալացվել էր Մոնակոյի Սրտաբանական կենտրոնում:
2020-ի աշնանը իտալացի քաղաքական գործիչը վարակվեց կորոնավիրուսով։ Բեռլուսկոնին այս հիվանդությունն անվանեց «դժոխային»:
Կարծիքներ