Միլանը և Ռոման հետաքրքրված են Նորվիչի պաշտպանի ծառայություններով

Միլանը և Ռոման հետաքրքրված են Նորվիչի պաշտպանի ծառայություններով

«Միլանը» և «Ռոման» հետաքրքրություն են ցուցաբերում «Նորվիչի» կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրիի նկատմամբ: Ըստ Calciomercato-ի՝ երկու ակումբներն արդեն նախնական հարցում են կատարել 22-ամյա խաղացողի վերաբերյալ: 

Անգլիական ակումբը կցանկանար 50 միլիոն եվրո ստանալ խաղացողի համար, բայց 28 միլիոն տրանսֆերային գումարը ավելի իրատեսական է թվում: «Դեղձանիկներն» այժմ Պրեմիեր լիգայի վերջին՝ 20-րդ տեղն են զբաղեցնում և ամենայն հավանականությամբ կլքեն ԱՊԼ-ն։ Այդ դեպքում պաշտպանի տրանսֆեային արժեքը, հավանական է, որ կնվազի։

Այս մրցաշրջանում Գոդֆրին «Նորվիչի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և ստացել 3 դեղին և 1 կարմիր քարտ: Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 11,5 միլիոն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում