Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի ազգային թիմերը որոշել են այն կազմերը, որոնցով հավաքականները կմասնակցեն Տոկիոյի ՕԽ-ի վարկանիշային մրցաշարին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմում` Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Մինչ այս Հայաստանի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք ստացել են Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում