Բայդենը չի ափսոսում Պուտինի մասին հարցին տված կտրուկ պատասխանի համար. Սպիտակ տան մամուլի քարտուղար

Բայդենը չի ափսոսում Պուտինի մասին հարցին տված կտրուկ պատասխանի համար. Սպիտակ տան մամուլի քարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ափսոսում ՌԴ նախագահի մասին հարցին տված կտրուկ պատասխանի համար: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նրան հարցրել են՝ ափսոսում է արդյո՞ք վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը, որ դրական պատասխան է տվել ABC հեռուստաալիքի լրագրողի հարցին. «Կարծում է արդյո՞ք նա, որ Պուտինը մարդասպան է»: Պատասխանելով այդ հարցին՝ Փսակին ասել է. «Ո՛չ: Նախագահն ուղիղ պատասխան է տվել ուղին հարցին»:

Հիշեցնենք, որ Բայդենը նախօրեին տեղի լրատվամիջոցին տված հարցազրույցում Պուտինին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար և հայտարարել, որ դա անպատիժ չի մնա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում