Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը Հայաստանում կնշվի հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների ծրագրով

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը Հայաստանում կնշվի հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների ծրագրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 
Հոբելյանական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: 

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում