Պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին. Նուրլան Իբրահիմով
Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք պետք է սպանենք հայերին։ Երեխա, կին, ծերունի, բոլորին պետք է սպանել: Ոչ մի խղճահարություն, ոչ մի կարեկցանք։ Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ եւ մեր երեխաներին, նրանք դա անում են արդեն 120 տարի։ Պետք է ստեղծել մարդասպանների ջոկատ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսել չի լինում։ Թուրքիան քանի տարի փորձեց, չստացվեց։ Վերջապես հասկացան, թե երբ խոսեցին իրենց լեզվով։ Պետք է սպանենք, որ չհամարձակվեն հարվածներ հասցնել Բարդային, Գյանջային և մեր մյուս տարածքներին ։ Պետք է սպանենք, որ իմանան, որ եթե մեզանից մեկին սպանեն, մենք կսպանենք իրենց 100-ը։ Մենք պետք է սպանենք նրանց և. թող ոչ ոք ինձ հետ չխոսի մարդասիրության մասին: Գյանջայում կամ Բարդայում երեխային թաղած ծնողի կրակը չի կարելի մարել։ Մինչեւ վերջին մարդը պետք է սպանել. մինչեւ վերջին»:
Նշենք, որ ավելի ուշ Իբրահիմովը ջնջել է իր գրառումը և մեկ այլ գրառմամբ տեղեկացրել, որ դա եղել է էմոցիաների պոռթկումը և որ դա միայն իր կարծիքն է և ինքը չի արտահայտել ֆուտբոլային ակումբի կարծիքը:
Կարծիքներ