«Սպորտինգը» չի պատրաստվում Ռեալին վաճառել իր տաղանդին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Սպորտինգի» պաշտպան Նունո Մենդեշին, սակայն, պորտուգալական ակումբը չի պատրաստվում զիջել իր տաղանդին, հաղորդում է Record-ը:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» երիտասարդ տաղանդին դիտարկում է որպես Մարսելոյի հավանական փոխարինող:
Մենդեշի պայմանագիրը «Սպորտինգի» հետ ավարտվում է 2025 թվականին:
18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո: Եթե «Ռեալը» վճարի այդ գումարը, ապա պորտուգալացիներին դժվար կլինի խանգարել այդ տրանսֆերին:
Կարծիքներ