Ցիցիպասը երկօրյա պայքարից հետո Ուիմբլդոնի երրորդ շրջանում է
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը թենիսի Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարարից հերթականի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ցիցիպասը մրցեց Ուիմբլդոնի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Էնդի Մարեյի հետ: Երկօրյա պայքարից հետո (հանդիպումը հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով), Ցիցիպասը հաղթեց 5 սեթերից հետո` 6:7, 7:6, 6:4, 6:7, 4:6 հաշվով:
Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու ԵլենաՌիբակինան են: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ: Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին:
Կարծիքներ