Խաբարովսկի երկրամասում հայտնաբերվել են կործանված ԱՆ-26 ինքնաթիռի ինքնագիիչները
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են օրեր առաջ Խաբարովսկի երկրամասում կործանված ԱՆ֊26 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ ՔԿ արևելյան միջշրջանային քննչական վարչությունը։
Նշվում է, որ Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննչական կոմիտեն հավելյալ ուսումնասիրություններ է կատարել վթարի վայրում։ Աշխատանքների ժամանակ հաջողվել է հայտնաբերել ինքնագրիչները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22֊ին ԱՆ֊26 ինքնաթիռը ռադիոտեխնիկական ապահովման ցամաքային միջոցների ստուգումներ էր իրականացնում Խաբարովսկի երկրամասում։ Թռիչքի 38֊րդ կմ֊ում օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Օդանավում անձնակազմի վեց անդամ է եղել։ Նրանք բոլորն էլ զոհվել են։
Կարծիքներ