ՄԱԿ-ը կոչ է արել ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից
ՄԱԿ-ըկոչ է անում ուկրաինական հակամարտությանբոլոր կողմերին խուսափել խաղաղ բնակչությանշրջանում զոհերից։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել էՄԱԿ զինաթափման հարցերով գերագույններկայացուցչի տեղակալ Ադեդեջի Էբոն՝ ելույթունենալով Ուկրաինայի հարցով Անվտանգությանխորհրդում, որ հրավիրվել է Ռուսաստանի կողմից։
«Քաղաքացիների և քաղաքացիականենթակառուցվածքների վրա շարունակվողհարձակումները շարունակում են լուրջմտահոգություն լինել: Զինված հակամարտությանբոլոր կողմերը պարտավոր են պաշտպանելխաղաղ բնակիչներին և գործել համապատասխանմիջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգայինմարդասիրական իրավունքի համաձայն: Սաանվերապահ պարտավորություն է»,-ասել է Էբոն՝ հիշեցնելով, որ հարձակումները խաղաղբնակչության և քաղաքացիականենթակառուցվածքների վրա արգելված ենմիջազգային իրավունքով, և դրանք պետք էանհապաղ դադարեցվեն:
Նա նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերի ևհրթիռների կիրառումը հանգեցնում էքաղաքացիական զոհերի։ Էբոյի խոսքով՝ դրանցօգտագործումը նույնպես պետք էհամապատասխանի միջազգային մարդասիրականիրավունքին։
«ՄԱԿ-ը կշարունակի աշխատել Ուկրաինայումկայուն խաղաղության հասնելու համար՝միջազգային իրավունքին համապատասխան, այդթվում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ևԳլխավոր ասամբլեայի բանաձևերի», - եզրափակելէ նա:
Կարծիքներ