Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ
Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքներով փոխհամաձանության են եկել կարևոր շատ հարցերի շուրջ, ընդունվել են նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Մենք համաձայնեցրինք ընդհանուր դիրքորոշումը, ըստ որի Մեծ քսանյակը փոխհամաձայնության է եկել կարևոր շատ հարցերի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ կողմերն ընդունել են «նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը», որոնք արտացոլում են ձեռք բերված համաձայնությունները։
Ջայշանկարը նաև հայտնել է, որ G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում Հնդկաստանը՝ որպես նախագահող, «ուշադրությունը կենտրոնացրել է» Աշխարհաքաղաքական Հարավի (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Օվիանիա) խնդրահարույց երկրների վրա։
Մարտի 1-2-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացել է G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվել են պարենային և էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման նպատակով համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, նոր և առաջացող սպառնալիքների, տարերային աղետների ժամանակ հումանիտար և այլ օգնության, ինչպես նաև մյուս երկրների համար Ուկրաինայում տիրող իրադրության հետևանքների հարցերը:
Կարծիքներ