Բայդենը Թրասսի հետ քննարկել է Ուկրաինայի հարցում համագործակցությունը, Չինաստանի, Իրանի մարտահրավերները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասսի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների համագործակցությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Չինաստանի և Իրանի մարտահրավերների շուրջ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Բայդենը շնորհավորել է Թրասսին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Երկու ղեկավարները վերահաստատել են մեր երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ավելի խորացնելու այդ կապերը»,- ընդգծվում է փաստաթղթում։
Կարծիքներ