Հայտնի է դարձել Բարսելոնայի նախագահական ընտրությունների անցկացման օրը
«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կկայանան 2021-ի հունվարի 24-ին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
2020 թվականի դեկտեմբերի 23-ից 2021-ի հունվարի 11-ը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի թեկնածուները ստորագրություններ կհավաքեն ի աջակցություն իրենց։ Հունվարի 5-22-ը կանցկացվեն ակտիվ ընտրարշավներ։
Հաղորդվում է, որ ընտրությունները կանցկացվեն ոչ միայն Կատալոնիայում, այլև Մադրիդում, Սևիլյայում, Վալենսիայում ու Պալմա-դե-Մայորկայում։ Քվեարկությանը կկարողանան մասնակցել միայն «Բարսելոնայի» երկրպագուները, որոնք ներդրումներ են անում ու ակումբի անդամ են։
Կարծիքներ