Գրոսմայստեր Արամ Հակոբյանը 3-րդ տեղը գրավեց միջազգային մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը մրցանակային 3-րդ տեղը գրավեց PNWCC (Pacific Northwest Chess Center) Thanksgiving Open անվանումը կրող շախմատի առցանց մրցաշարում:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ռուսաստանցի Գրիգորի Օպարինի և վրացի Բադուր Ջոբավայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց երրորդը: Նա կստանա 1000 դոլար պարգևավճար: Հայաստանի 2020 թվականի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը վերը նշված եռյակից ետ մնաց ընդամենը կես միավորով և ստիպված բավարարվեց 7-րդ տեղով և 150 դոլարով:
Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյուն, որը վաստակեց բոլորից շատ՝ 7 միավոր: Նա կստանա 4000 դոլար պարգևավճար:
Կարծիքներ