Իրանի ԱԳՆ-ն ԱՄԷ-ի դիվանագետին կանչել Է ձկնորսական նավերի գնդակոծման պատճառով
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործերի հավատարմատարին կանչել Է «իրանական ձկնորսական նավերի գնդակոծման» կապակցությամբ:
Նրա հայտնած տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 17-ին Պարսից ծոցում, երբ, ինչպես պնդում են նախարարությունում, մի քանի նավ գնդակոծման են ենթարկվել ԱՄԷ-ի առափնյա պահպանության կողմից, նավերից մեկը կալանվել Է, զոհվել Է երկու ձկնորս:
«Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են ձերբակալվածներին, ինչպես նաեւ նավն ազատ արձակելու, մարմինները հանձնելու անհրաժեշտությունը՝ պահանջելով փոխհատուցել պատճառած վնասը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դեպքերը կանխելու ուղղությամբ»,-ասված Է ռելիզում:
Իրանի ԱԳ նախարարությունը նաեւ դատապարտել Է ձկնորսների նկատմամբ ԱՄԷ-ի առափնյա պահպանության գործողությունները, դրանք համարելով անօրինական, եւ ընդգծելով, որ դրանց համար պատասխանատվությունն ընկած Է երկրի իշխանությունների վրա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ