Մերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

Մերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

Մերձմոսկովյան Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուպերջեթ 100» ինքնաթիռը։

Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Պլանային վերանորոգումից հետո այն փորձնական թռիչք է կատարել։

2014 թվականին արտադրված ինքնաթիռը պատկանում էր «Գազպրոմ»-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում