ՌԴ փոխարտգորխնախարարը ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

ՌԴ փոխարտգորխնախարարը ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի   դեսպան Պիեռ Լևիին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: «Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում