Hugo Boss-ը համավարակի պատճառով տարին փակել է 219 մլն եվրո ֆինանսական կորուստով
Հագուստի և աքսեսուարների գերմանական արտադրող Hugo Boss ընկերությունը 2020 թվականին համավարակի հետ կապված սահմանափակումների ֆոնին թույլ առևտրի պատճառով 2020 թվականին 219 միլիոն եվրո ֆինանսական կորուստ է ունեցել: Մեկ տարի առաջ ընկերությունը հայտնել էր 205 միլիոն եվրո շահույթի մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
FactSet-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին միջինում 181,1 միլիոն եվրո կորուստ 2020 թվականի համար:
Տոկոսների և հարկերի գանձումից առաջ կորուստը կազմել է 236 մլն եվրո:
Ընկերության հասույթն ընկել է 33%-ով և կազմել 1,95 մլրդ եվրո` նախորդ տարվա 2,88 մլրդ եվրոյի դիմաց: Չորրորդ եռամսյակի ցուցանիշը նվազել է 29%-ով ՝ կազմելով 583 մլն եվրո:
Ընկերության հաղորդմամբ՝ խանութների փակումը և ճանապարհորդության սահմանափակումները բացասաբար են ազդել տարվա ընթացքում կատարողականի վրա, հատկապես այնպիսի կարևոր շուկաներում, ինչպիսիք են Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
Կարծիքներ