Երևանում կասեցվել է Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք.Երևան, Էրեբունի թաղամաս):
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով և խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:
Կարծիքներ