Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Variety ամսագիրը ՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,- ասել է Netflix-ի ներկայացուցիչը։ Նա պարզաբանել է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում