Սաուդյան Արաբիան ծրագրում է սկսել սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Սաուդյան Արաբիան ծրագրում է սկսել սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Սաուդյան Արաբիան մտադիր է ռազմական նպատակներով սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսել։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերական ընկերության գործադիր տնօրեն Վալիդ Աբու Խալեդը՝ Ռիադում պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

«Անօդաչու թռչող սարքը 100%-ով կլինի տեղական արտադրության և շահագործման կհանձնվի մեր ինքնաթիռի հետ: Մենք համագործակցում ենք տարբեր արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և որոնք օգնում են մեզ զարգացնել մեր սեփական սարքերը: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք դրանցից մեկի ստեղծման վրա», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Աբու Խալեդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում