Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը

Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը

Ռուսաստանում ապօրինի կերպով բնակվում է 670 հազար մարդ, որոնցից մոտավորապես կեսը կանայք և երեխաներ են:

Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը։

«Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների և ներքին գործերի մարմինների հետ՝ լուծելու իրենց իրավական կարգավիճակի հարցը»,- ասվում է հրապարակման մեջ։

Եթե հնարավոր չլինի կարգավորել իրավական կարգավիճակը, ապա օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, եզրակացրել է Գորովոյը։ 

Ավելի վաղ ՌԴ կրթության նախարարությունն առաջարկել էր փաստաթղթերի նոր ցանկ՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաներին ռուսական դպրոցներ ընդունելու համար։

Փաստաթղթի համաձայն՝ այժմ ուսումնական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ է հաստատել Ռուսաստանում բնակվելու իրավունքը ոչ միայն երեխայի, այլև նրա օրինական ներկայացուցիչների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում