Ինչո՞ւ չի կարելի բաց թողնել ընթրիքը
Ոչ լիարժեք սնունդը եւ ընթրիքից հրաժարումը կարող է բացասաբար ազդել առողջության եւ կազմվածքի վրա՝ պնդում է ռուս էնդոկրինոլոգ-սննդաբան Էլվիրա Ֆյոդորովան:
Ինչպես հայտնում է Բոսբալթը, մասնագետը նշել է 3-անգամյա սնվելու կարեւորությունը:
«3-անգամյա սնվելու սկզբունքը պարզապես խորհուրդ չէ: Չի կարելի հրաժարվել ընթրիքից: Ընթրիքին խորհուրդ չի տրվում բարձր կալորիականությամբ մթերքներ ուտել»,-ասել է մասնագետը:
«Իսկ ահա բանջարեղենով, պանրով կամ ձկով թեթեւ ընթրիքը ողջունվում է»,-հավելել է նա
Նա խորհուրդ է տալիս նախօրոք պլանավորել ցերեկային սննդակարգը՝ սննդի ընդունումը բաց չթողնելու համար:
Կարծիքներ