Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը ներառված է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում:
Հանձնաժողովի նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին:
Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):
Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:
Կարծիքներ