Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ

ՀՀ 2-րդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ի դեմս ՀՀ դատախազության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 3-ին և մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։

Երկրորդ նախագահի որդին հայցադիմումով պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը և ոչ նյութական վնասը փոխհատուցել։

Նշենք, որ հայցադիմումը վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշում դեռ չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում