Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի. Բաբկեն Թունյան

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի. Բաբկեն Թունյան

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե քաղաքացին կարծում է՝ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել: Այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:

Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ունի եկամուտներ, որը ՊԵԿ-ին հասանելի չէին, և ինքը պետք է դա հայտարարագրեր: Եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, և քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն, անկախ այդ համակարգից, որոշակի պատասխանատվություն կա, որը պահպանվելու է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ համապատասխան նախագիծ կներկայացվի քննարկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում