Պոպովան մալարիայի պատճառով ռուսներին խնդրել է Աֆրիկա չմեկնել

Պոպովան մալարիայի պատճառով ռուսներին խնդրել է Աֆրիկա չմեկնել

Աֆրիկա ուղևորությունները կարող են մալարիայով վարակվելու ռիսկի տեսանկյունից վտանգավոր լինել: Այս մասին հինգշաբթի “Комсомольская правда” ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Ահա թե ուր խորհուրդ չէի տա իմ ծանոթներից ոչ մեկին մեկնել՝ Աֆրիկա,-ասել է նա,-ասեմ՝ ինչու. օրինակ մալարիան: Մենք խոսում ենք մի վարակի մասին’ COVID-19-ի, բայց չէ՞ որ մյուսները չեն անհետացել»:

Պոպովայի խոսքով՝ 2020թ-ի երկրների միջև մարդկանց նվազագույն շփման պայմաններում Ռուսաստանում մալարիայի 57 դեպք է գրանցվել, որից 11-ը վարակվել էր Տանզանիայում:

«Եվ արդեն այս տարի՝  հունվար-փետրվար ամիսներին, մալարիայի չորս դեպք է բերվել Ռուսաստան: Նրանցից երկուսը Տանզանիայից են», – հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում