Հեզբոլլահի զորքերը 30 հրթիռ են արձակել հյուսիսային Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ
Շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված ուժերը մի քանի հրթիռային համակարգեր են արձակել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Al Manar հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ շիա մարտիկներն առնվազն 30 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, տեղ-տեղ ուժեղ պայթյուններ են լսվել։ Կրակ է բացվել նաև Գոլանի բարձունքներում։
Կարծիքներ