Լարվածությունն Արցախի շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Կարծիքներ