Անհրաժեշտ է պարզել անչափահասների վրա բացասաբար ազդող էներգետիկ ըմպելիքների ազատ վաճառքի նպատակահարմարությունը. Ղազարյան

Անհրաժեշտ է պարզել անչափահասների վրա բացասաբար ազդող էներգետիկ ըմպելիքների ազատ վաճառքի նպատակահարմարությունը. Ղազարյան

Վերջերս անչափահասների կողմից առավել հաճախակի է դարձել տարբեր տեսակի էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, ինչը պայմանավորված է մանրածախ առևտրի կետերում դրանց ազատ վաճառքով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան:

Ըստ պատգամավորի, տվյալ ըմպելիքների օգտագործումը ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում անչափահասների և՛ վարքագծի, և՛ առողջության վրա:

«Հաշվի առնելով միջազգային փորձը (ԱՄՆ-ի որոշ նահանգներ, Ֆրանսիա, Լատվիա և այլն), համաձայն որի էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց արգելված է, անհրաժեշտություն է առաջացել պարզելու ՀՀ քաղաքացիների կարծիքը վերոնշյալ ապրանքատեսակների հետագա ազատ վաճառքի նպատակահարմարության վերաբերյալ:

Ի դեպ, էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, որ դրանց մեկ տարրայում անհամեմատ ավելի շատ է (80-500մգ), քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ (100մգ): Էներգետիկ ըմպելիքները ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում