Ավստրիայի նախագահը վիրավորվել է դեպի Կաունեգրատ լեռնային արշավի ժամանակ
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կիրակի օրը լեռնային արշավի ժամանակ ուղեղի թեթև ցնցում և քերծվածքներ է ստացել: Այս մասին հաղորդվում է նախագահի թվիթերյան պաշտոնական էջից։
«Դաշնային նախագահը ստացել է քերծվածքներ և թեթև ուղեղի ցնցում և բժիշկների առաջարկությամբ գիշերը կանցկացնի հիվանդանոցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վան դեր Բելենը սայթաքել է դեպի Կաունեգրատ լեռնային արշավի ժամանակ։
Միջադեպի կապակցությամբ նախագահը որոշել է չեղարկել երկուշաբթի և երեքշաբթի Ալպբախի ֆորումի հանդիպումները։
Կարծիքներ