Գերմանիայի ֆինանսների նախարարը ծրագրում է Ուկրաինա այցելել ամռան վերջին կամ աշնանը

Գերմանիայի ֆինանսների նախարարը ծրագրում է Ուկրաինա այցելել ամռան վերջին կամ աշնանը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները ծրագրում է մոտ ապագայում այցելել Ուկրաինա։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամռան վերջին կամ աշնանը: Ես դա քննարկում եմ իմ ուկրաինացի գործընկերոջ հետ»,- ասել է Լինդները՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է կայանալ իր այցը Կիև: Մայիսին Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարն իր ուկրաինացի գործընկեր Սերգեյ Մարչենկոյին ասել էր, որ կարող է այցելել Կիև, եթե իր այցն օգտակար լինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում