Հրդեհ Է տեղի ունեցել Լիբանանի հարավի նավթավերամշակման գործարանի պահեստարանում
Հոկտեմբերի 11-ին հրդեհ Է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին հայտնել Է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:
Ինչպես նեշել Է Jerusalem Post թերթը, այրվել Է բենզինով ցիստեռններից մեկը: Al Jadeed-ն ընդգծում Է, որ գոյություն ունի կրակի տարածման սպառնալիք, ինչի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներն զբաղվում են մերձակա շրջաններից բնակչության տարհանմամբ: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ