Բաթումի հիվանդասենյակներից մեկում կախովի առաստաղը փլուզվել է
Բաթում քաղաքի Իաշվիլու անվան մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկի կախովի առաստաղը փլուզվել է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Վթարի պահին պալատում է եղել չորս երեխա, ոչ ոք չի տուժել:
Միջադեպի վերաբերյալ ականատեսները տեղեկատվություն և տեսանյութ են տարածել սոցցանցում:
Վթարի պատճառով դժգոհ ծնողները ոստիկանություն են կանչել կլինիկա։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Թամար Բախտաձեն, միջադեպի պատճառը կպարզվի հետաքննությունից հետո:
«Կախովի առաստաղը ընկավ: Չորս հիվանդ ներկա է եղել, և նրանցից ոչ մեկը չի տուժել: Իհարկե, ծնողների կողմից եղավ հուզական արձագանք, բայց, բարեբախտաբար, այս միջադեպին ոչ մի վնաս չպատճառվեց: Երեխաներն ապահով են: Նրանց մի մասը դուրս է գրվել, մի մասն էլ տեղափոխվել է կլինիկայի այլ տարածք: Եկել են քաղաքապետարանի ծառայությունից, փրկարար ծառայությունից, գնահատել են իրավիճակը: Նախ հետաքննություն է ընթանում, և մենք պատճառը կպարզենք ավելի ուշ», – ասել է Թամար Բախտաձեն:
Կարծիքներ