Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ՌԴ-ում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու պահը

Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ՌԴ-ում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու պահը

Հրապարակվել են Յեյսկում բնակելի շենքի վրա Սու-34 ինքնաթիռի ընկնելու պահի կադրերը։ «Իզվեստիայի» տրամադրության տակ հայտնվել է համապատասխան հոլովակը։

Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավն ընկնում բազմահարկ շենքի շրջանում։ Հրդեհ է սկսվում։

Երեկոյան Յեյսկում բնակելի շենքի բակում ընկել է ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը:

Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ բնակելի շենքի առաջին-հինգերորդ հարկերը, ճշտել են ԱԻՆ-ում:

ՌԴ Կրասնոդարի մարզի Յեյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո երեք մարդ է զոհվել, հայտնել են տարածաշրջանի ՆԳՆ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում