Իջևանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր

Իջևանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր

Օրերս ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացրին ուժեղացված ստուգայցեր։ Վաղ առավոտյան, մինչ միջոցառումը սկսելը, ոստիկանության ծառայողները հրահանգավորվեցին ու անցան գործի։ Ստուգողական այցեր կատարվեցին Իջևանի բաժնի սպասարկման տարածքի մի շարք գյուղերում գործող փայտամշակման ու փայտածուխի շուրջ տասը արտադրամաս։ Հայտնաբերվեց ընդհանուր մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ պարկ փայտածուխ, փայտածուխի պատրաստման տարաներ, արկղի դետալներ, փայտանյութով բարձված բեռնատար, վառելափայտ, մի քանի տասնյակ խորանարդ մետր թափոն և այլն։ Որոշ դեպքերում տնտեսվարողները հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում