Մոլդովան օգտագործում է Ուկրաինայում պահեստավորած գազի պաշարները

Մոլդովան օգտագործում է Ուկրաինայում պահեստավորած գազի պաշարները

Մոլդովան սպառում է գազի պաշարը, որը պահում է Ուկրաինայում։ 

Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Մոլդովայի «Էներգոկոմ» պետական ձեռնարկության ղեկավար Վիկտոր Բինզարի հայտարարությունը: 

Ըստ Բինզարի, դեկտեմբերի վերջին Մոլդովան ուներ մոտ 250 միլիոն խորանարդ մետր գազ Ուկրաինայում գտնվող պահուստներում:

«Հենց Ուկրաինայից է Մոլդովայի աջափնյա հատվածն այժմ ներմուծում գազը, որը մենք ձեռք ենք բերել եվրոպացի թրեյդերներից»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում