Թուրքիայում արգելվել է քրդերեն լեզվով գրական երեկույթը

Թուրքիայում արգելվել է քրդերեն լեզվով գրական երեկույթը

Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում, փոխանցում է Ermenihaber-ը։

«Ավեստա» հրատարակչատունն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո իրենք ստիպված են եղել առկախել միջոցառումների շարքը, որպեսզի դժվար կացության մեջ չդնեն իրենց գործընկերներին։

Հրատարակչատան ղեկավար Աբդուլահ Քեսքինը Twitter-ի իր գրառմամբ քննադատել է ոստիկանության պահանջը՝ անընդունելի համարելով այն։ Նա նշել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Մարդինում քրդերեն ղուրանյան հատվածներ էին ընթերցվում, մինչդեռ այժմ փոքրիկ գրական միջոցառում չեն կարողանում իրականացնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում