Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նոր նախագահական ժամկետի համար։
Այս մասին հայտնում է NTV Haber-ը՝ նշելով, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյո՞ք կառաջադրվի նահաջորդ ընտրություններում։
«Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։
Հիշենենք՝ Էրդողանը վերջին ընտրված ժամկետում պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը: 2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։
Կարծիքներ