Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքի էջում։ «Ժիրայր Սեֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել)»,- հայտնում է Բևեռի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:
Կարծիքներ