Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» 101:89 հաշվով հաղթեց «Սթարսին»
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության մեկնարկային տուրում «Ուրարտու»-ն գերազանցեց «Սթարս»-ին:
Մեկնարկային քառորդում «Ուրարտու»-ն 5 միավորի առավելություն ստացավ և պահպանեց այն հաջորդ քառորդներում: Ի վերջո «Ուրարտու»-ն հաղթեց «Սթարս»-ին 101:89 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Բրենդոն Անյանվուն է`39 միավոր:
Ավելի վաղ կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին «Գյումրին» և «ՖԻՄԱ»-ն: «Գյումրին» կարողացավ հաղթել մեկնարկային տուրում` պարտության մատնելով ՖԻՄԱ-ին 118: 84 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գյումրի»-ից Կամբելն էր` 32 միավոր:
Կարծիքներ