Շիրակի մարզպետի որոշմամբ դադարեցվել է «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որով դադարեցվել է «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Բոյաջյանի լիազորությունները:
Որոշման մեջ ասվում է.
«Աշխատանքային պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դադարեցնել «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Բոյաջյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին կնքած N:112 աշխատանքային պայմանագիրը»:
Կարծիքներ