Իտալիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը Իտալիայի արեւելյան ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, մինչդեռ Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։

Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ցերվիա քաղաքից 5 կմ դեպի արևելք, սակայն զգացվել է Էմիլիա-Ռոմանիայի ողջ տարածքում, ինչպես նաև նրա տարածքում գտնվող Սան Մարինոյի Հանրապետությունում։ Ինչպես նշվեց, հիմնական ցնցմանը նախորդել են ավելի փոքր ուժգնությամբ այլ ցնցումներ: Որպես նախազգուշական միջոց՝ իշխանությունները տարհանել են մի շարք դպրոցներ, որոնք գտնվում են էպիկենտրոնի մոտ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Վերջին անգամ Էմիլիա-Ռոմանյայում լուրջ երկրաշարժը տեղի է ունեցել 2012 թվականին, այն հանգեցրել է 27 զոհի և ավերածությունների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում