Թուրքիայում ամանորյա տոներին շուրջօրյա պարետային ժամ է սահմանվելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ամանորյա տոներին երկրում սահմանվելու է շուրջօրյա պարետային ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր որոշումը սկսելու գործել դեկտեմբերի 31-ին տեղական ժամանակով 21:00-ից և տևելու է մինչև հունվարի 4-ը՝ ժամը 5:00-ն:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր նոր սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսով: Բաղնիքները, սաունաները, լողավազանները, սպորտային համալիրները դադարեցրել են աշխատանքը, առևտրի կենտրոններ թողնում են սահմանափակ թվով մարդկանց:
Կարծիքներ