Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տեղը նախկինում չիմացածները նոր են հիշել, որ այնտեղ «սառեցված» խնդիր է եղել․ Սաֆարյան

Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տեղը նախկինում չիմացածները նոր են հիշել, որ այնտեղ «սառեցված» խնդիր է եղել․ Սաֆարյան

Չգիտեմ էլ թե «Տավուշի 4 գյուղերի հանձնում» ձևակերպումը շրջանառության մեջ դնողներն ու պահողները Հայաստանի քարտեզը չե՞ն իմացել, չգիտե՞ն, թե՞ միտումնավոր են որոշել սարսափի մեջ պահել հայ հանրությանը ու հատկապես Տավուշի հանրությանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով․

«Այդ մարդկանց եթե հարցնես, թե Կիզիլ Հաջիլին որտե՞ղ է կամ ինքը ե՞րբ է եղել այնտեղ, կամ ի՞նչ գիտի այդ գյուղի մասին, երևի դիմացի պատից ավելի լուրջ պատասխան ստանանք, քան իրենից․․․

Ու հենց նման միտումնավոր կամ անմեղսունակ վարքագծի պատճառով է, որ չենք կարողացել ու կարողանում որևէ լուրջ խնդրով հասարակական ու քաղաքական մակարդակում քաղաքագիտորեն ճիշտ ձևակերպենք օրակարգը, խնդիրը և լուծումները, մեր ստրատեգիան՝ ինչպե՞ս ստանալ այն, ինչը մեզ է պատկանում, իսկ եթե Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել մեզ հասանելիքը, ապա պահել թե՛ առկա վիճակը, թե՛ խաղաղությունը։

Շատ սովորական մարդիկ Տավուշում հենց այսպես էլ պատկերացնում են իրավիճակի հանգուցալուծումը։ Բայց արի ու տես, որ «էլիտնի» խավը ոչ միայն սեփական գյուղերի տեղերը չի իմացել ու չգիտի և միայն ալիևից է լսել այդ գյուղերի մասին, իսկ առաջարկած վարքագիծն էլ կամ ծնկներին տալ-մազերը փետելն է, կամ «մեկ մեղավորի» տեսության գիրկը նետվելը․․․ Դեհ, Արցախի դեպքում էլ այդպես են արել․․․

Դրա փոխարեն Ամերիկան հայտնագործած Կոլոմբոսի հայացքով Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տեղը նախկինում չիմացածները, երբևէ այցելել չբարեհաճածները նոր նոր են հիշել, որ այնտեղ «սառեցված» խնդիր է եղել /կա ու նրանց մտահորիզոնը սկսվում ու ավարտվում է միայն «հողերը տալով»․․․․ 30 տարի է՝ դրանով են զբաղված, իսկ խլողը հա մեր ձեռքից խլել է․․․

Այդ միայն թույլիկներն է, որ սեփական պատասխանատվությունը քողարկել են «հողերը տվել են», «ծախել են» դիսկուրսի ներքո․․․

Հավանաբար այդ ստի մեջ ավելի հեշտ է ապրելը․․․»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում