Երիտասարդ ծանրորդները Հունաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):
Ծանրորդները Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Կանանց թիմն էլ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզումներն անցկացնում է Աբովյանում:
Աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի մայիսի 10-ին:
Կարծիքներ